Հայտնի են Հայաստանի ամենաաղքատ մարզերը. երկրում բնակվում է ավելի քան 700 հազար աղքատ

30.11.2018, 20:20
Հայտնի են Հայաստանի ամենաաղքատ մարզերը. երկրում բնակվում է ավելի քան 700 հազար աղքատ:
Հայտնի են Հայաստանի ամենաաղքատ մարզերը. երկրում բնակվում է ավելի քան 700 հազար աղքատ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային վիճակագրական կոմիտեն (ԱՎԿ) հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական–վերլուծական զեկույցը, համաձայն որի` աղքատության մակարդակը Հայաստանում 2017 թ.–ին նվազել է 3,7 տոկոսային կետով` մինչև 25,7%։

ԱՎԿ–ի տվյալներով, Հայաստանում աղքատության մակարդակը 2017 թ.–ին, 2008 թ.–ի համեմատ, առաջին անգամ սկսել է նվազել 1,9 տոկոսային կետով (27,6%)։

«Հայաստանում աղքատության մակարդակի նվազումը 2008–2017 թթ.–ին պայմանավորված է հիմնականում 2017 թ.–ին գրանցված տնտեսական աճով։ Հայաստանի տնտեսությունը 2017 թ.–ին աճել է 7,5%–ով։ Դա եղել է ամենաբարձր աճը 2008 թ.–ի ֆինանսական ճգնաժամից հետո։ Միջին ամսական իրական սպառումը 2017 թ.–ին, 2018 թ.–ի համեմատ, ավելացել է 10,2%–ով», – նշվում է զեկույցում։ 

Загружается новость ... "Лево"

Ըստ վիճակագրության, Երևանում աղքատության մակարդակը կազմել է 22,4%, ինչը 2,5 տոկոսային կետով պակաս է 2016 թ.–ի ցուցանիշից, սակայն դեռևս 2,3 տոկոսային կետով ավել է 2008 թ.–ի ցուցանիշից։

Հայաստանն ունի 10 մարզ և մայրաքաղաք Երևանը։

Աղքատության ամենաբարձր մակարդակը, ողջ հանրապետության ցուցանիշի համեմատ, գրանցվել է Շիրակում` 44,3%։ Աղքատության բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Կոտայքում (31,1%), Լոռիում (39,7%), Տավուշում (27,8%) և Արագածոտնում (26,2%)։

Աղքատության ամենացածր մակարդակը գրանցվել է Վայոց Ձորում (16,9%) և Արագածոտնում (17,6%)։

Սյունիքի մարզում աղքատության մակարդակը կազմել է 18,5%, Գեղարքունիքում` 20,5% և Արարատի մարզում` 21,7%։ 

Ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալներով, երկրում աղքատների թիվը 2017 թ.–ին մշտական բնակչության շրջանում կազմել է մոտ 766 հազար մարդ, չափավոր (շատ) աղքատ մարդկանց թիվը 316 հազար է, որոնցից ծայրահեղ աղքատ է 42 հազար մարդ։ 2017 թ.–ի վերջում Հայաստանի բնակչությունը կազմել է 2 986.1 հազար մարդ։–0–