Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

21.08.2019, 15:10
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, սույն թվականի օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք) երկրաշարժ:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ, մագնիտուդը կազմել է 2.8: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:-0-