414.33
4.75
386.75
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայ պատգամավորները ֆոտոշարք են կազմակերպել հենց նիստերի դահլիճում

13:31
13 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խորհրդարանականները, կրկին չապահովելով ընթացիկ քառօրյայի քվորումը, որոշել են լուսանկարվել նիստերի դահլիճում։

ՀՀ ԱԺ–ում այսօր, ինչպես և նախորդ երեք օրերին, կրկին քվորում չի ապահովվել նիստերի անցկացման համար։ Օրակարգում նախատեսվում էր ներառել 93 հարց և 29 միջազգային համաձայնագիր։

Համատեղ լուսանկար անելու առաջարկով է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով շնորհակալություն է հայտնել ամենադիմացկուն գործընկերներին և նշել, որ 5–րդ գումարման խորհրդարանն իր ներդրումներ է կատարել երկրի պետականության կայացման գործում։

Նախորդ քառօրյայի ընթացքում պատգամավորները ձախողել են բոլոր նիստերն` այդպես էլ չապահովելով քվորում։ Որոշ քաղաքական ուժեր պատճառաբանել են, որ բազմաթիվ պատգամավորներ զբաղված են նախընտրական քարոզարշավով։

Հայ պատգամավորները դեռևս փետրվարի վերջին կայացած նիստի ժամանակ հայտարարել էին, որ համարում են, որ փետրվարի 27–ից մարտի 2–ը նախատեսված քառօրյան ներկա գումարման խորհրդարանի վերջին նիստն է, քանի որ սկսվում է նախընտրական քարոզարշավը, ինչին հետևում են խորհրդարանական ընտրությունները։

ՀՀ ԱԺ–ի գարնանային նստաշրջանը մեկնարկել է փետրվարի 6–ին։ Նստաշրջանի սկզբից պատգամավորներն անցկացրել են ընդամենը երկու քառօրյա նիստեր։ Միաժամանակ երկրորդ քառօրյան առանձնահատուկ արդյունավետ էր, երեք օրում պատգամավորներն ընդունեցին ավելի քան 50 լրացում և փոփոխություն օրինագծերում, որոնցից շատերը միանգամից մի քանի ընթերցումներում, ինչպես նաև ընտրեցին Վերահսկիչ պալատի նոր ղեկավար։

Նոր`6–րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա երրորդ հինգշաբթի օրը ԿԸՀ–ի կողմից խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Արդյունքները հրապարակվել են ապրիլի 9–ին։ Ակնկալվում է, որ նիստը տեղի կունենա ապրիլի 27–ին, եթե քաղաքական ուժերից ոչ մեկը չփորձի ՍԴ–ում վիճարկել պաշտոնական տվյալները։

ՀՀԿ–ն, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, նոր խորհրդարանում ապահովել է կայուն մեծամասնություն` ստանալով 58 մանդատ կամ տեղերի ընդհանուր թվի 55,2 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը ստացել է 31 մանդատ, «Ելք» դաշինքը` 9, ՀՅԴ–ն` 7։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար