414.12
4.76
387.28
+32
Եղանակը Երևանում
Հայ

Հափշտակվել է ԵՊՀ-ի վճարովի համակարգի ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից առանձնապես խոշոր չափի գումար

21:07
28 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի պետական համալսարանի վճարովի համակարգում սովորող ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից հափշտակություն կատարելու բազմաթիվ դեպքեր, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2008-2012թթ.–ին, որոնց հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 99 մլն դրամի վնաս, պարզվել է հափշտակության մեխանիզմը։

Նախնական քննության տվյալներով՝ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողներից ոմանք ուսման վարձերը վճարել են կանխիկ, որոնք ստանալու և դրամարկղ հանձնելու նյութական պատասխանատվություն են ունեցել ՊՈԱԿ-ի ավագ հաշվապահները։

Մասնավորապես, ուսման վարձերի կանխիկ վճարված գումարները հավաքագրելու, դրամարկղ հանձնելու համար նյութական պատասխանատու անձ են հանդիսացել Երևան քաղաքի բնակիչներ, ավագ հաշվապահներ Կ.Սարգսյանը և Ռ.Վարդանյանը՝ համապատասխանաբար 2006 և 2008 թվականներից։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ավագ հաշվապահները, համալսարանի վճարովի համակարգում սովորող ուսանողներից կանխիկ ստանալով տարեկան ուսման վարձերի գումարները, կազմել և ուսանողներին են տվել վճարման կտրոններ, սակայն հավաքագրած գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել և իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարները յուրացման եղանակով հափշտակել են:

Ուսման վարձերի վճարումների վերաբերյալ դրամարկղի մուտքի օրդերներում և դրանց կից ուսման վարձերի տեղեկագրերում մուտքագրումներ չեն կատարվել, ՀԴՄ կտրոններ չեն տպվել, սակայն կատարված հափշտակությունները քողարկելու համար այդ ուսանողների տվյալները մուտքագրվել են ԵՊՀ-ում գործող ուսանողների ծրագրային բազա՝ որպես վարձավճարները վճարած ուսանողների։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ նշված մեխանիզմով 2008-ից 2012 թվականների ընթացքում Կ.Սարգսյանի կողմից 468 ուսանողի, իսկ Ռ.Վարդանյանի կողմից՝ 158 ուսանողի վճարած ուսման վարձերը հափշտակելու վերաբերյալ. պատճառված վնասը կազմում է համապատասխանաբար 71.914.895 և 27.514.830 ՀՀ մլն դրամ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ավագ հաշվապահներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ