427.47
4.3
402.36
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հակաահաբեկչական միջոցառումներին խոչընդոտելու դեպքում կիրառվելու են համարժեք միջոցներ. ոստիկանություն

01:46
19 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել հուլիսի 18–ի երեկոյան Երևանում կազմակերպված երթի կապակցությամբ։

«Այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման և այդտեղ պատանդներ պահելու հետևանքով», – նշվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին՝ նրանցից պահանջելով կատարել կոնկրետ գործողություններ կամ ձեռնպահ մնալ օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացելուց:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության և տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է և մնալու է այդպիսին, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել:

Մի քանի տասնյակ ցուցարարներ հասան զինված խմբավորման կողմից զավթած շենքի տարածք>>

«Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ» – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ այս հորդորներին և նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որևէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ:

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ ՊՊԾ գնդի շենքը զավթած մարդիկ պահանջում են ազատել Սեֆիլյանին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
24 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի  հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն
13:45
24 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար
22:29
23 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը
12:27
23 Հոկտեմբերի 2023
Տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
11:23
23 Հոկտեմբերի 2023
Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր
Երկարօրյա խմբերով մանկապարտեզների ցանկին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանում կայքում
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ
13:07
20 Հոկտեմբերի 2023
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
12:44
20 Հոկտեմբերի 2023
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
10:38
20 Հոկտեմբերի 2023
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
09:55
20 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
19:37
19 Հոկտեմբերի 2023
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն