ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մի քանի տասնյակ ցուցարարներ հասան զինված խմբավորման կողմից զավթած ՊՊԾ գնդի շենքի տարածք։
ՊՊԾ գնդի շենքի մերձակա տարածքը շղթայված է ոստիկանության կողմից։ Ցուցարարները պահանջում են թույլ չտալ շենքի ուժային ազատում։
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ավելի վաղ ցուցարարներին հայտարարել է, որ ուժային ակցիայի մասին որոշում, ամենայն հավանականությամբ, չի լինի։
Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ ՊՊԾ գնդի շենքը զավթած մարդիկ պահանջում են ազատել Սեֆիլյանին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում