Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ. Ժիրայր Սեֆիլյան
30.07.2016,
16:16
«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժումը շաբաթ օրը հրապարակել է իր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, ով կալանավորվել է զենք ապօրինի պահելու մեղադրանքով։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժումը շաբաթ օրը հրապարակել է իր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, ով կալանավորվել է զենք ապօրինի պահելու մեղադրանքով։
Իր հայտարարության մեջ Սեֆիլյանը ներկայացրել է իր մոտեցումները ՊՊԾ գնդի զավթման խնդրի հանգուցալուծման հարցում։
Սեֆիլյանը հայտարարության մեջ նշում է, որ անցած 3-4 օրերի ընթացքում իրեն բանագնացներ են այցելել, որոնք իր կողմից ճանաչված և հարգված անձինք են: «Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո», – նշել է Սեֆիլյանը։
Նրա խոսքով` բանագնացները այցելել են նրան 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում նրա և Սարգսյանի միջև:
«Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական «ոսկե միջին» գտնելն է:» Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել», – նշել է Սեֆիլյանը։
Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում հայ ժողովրդի համար, որի համար նա շատ ցավում է։
Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ նախօրեին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 73 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։ -0-