Երկուշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունները

21.03.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երկուշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՀՀ և ՌԴ քաղաքացիներն ավստրալական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն դրամ։

  • Բելտա գործակալությունը, հղում անելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, տեղեկացրել է, որ Հայաստանից դեպի Եվրոպա մեկնող ինքնաթիռում, որը տարանցիկ վայրէջք է կատարել Բելառուսում, հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը դիմեց ՔԱԳՎ–ին  և խնդրեց մեկնաբանել այս տեղեկությունը։ Ավելի ուշ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հաղորդեց, որ Հայաստանից Բելառուս թռչող ինքնաթիռը, որը ռադիոակտիվ նյութեր էր տեղափոխում, ստուգումից և նման նյութեր տեղափոխելու իրավական հիմքերի հաստատումից հետո շարունակել է ճանապարհը` մեկնելով Բուլղարիա։

  • «Հաց բերողի»`Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ակցիայի մասնակիցները բողոքի ակցիայի ժամանակ մշակեցին առաջիկա օրերի գործողությունների ռազմավարություն։

  • Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել։–0–