ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Հաց բերողի»`Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ակցիայի մասնակիցները մշակեցին առաջիկա օրերի գործողությունների ռազմավարություն և ցրվեցին։
«Հավաքվում ենք վաղը ժամը 15։00–ին Մարզահամերգային համալիրի մոտ` ծաղիկներով և մոմերով, և լուռ քայլերթ ենք կազմակերպում։ Որևէ գործողություն չի ձեռնարկվելու», – հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը` Շահեն Հարությունը, ով ընդդիմադիր, զանգվածային անկարգությունների կազմակերպող մեղադրանք դատապարտված Շանթ Հարությունյանի որդին է։
Նա առաջարկեց հուղարկավորության օրը ևս որևէ գործողություն չձեռնարկել։ «Սակայն մենք հուղարկավորության հաջորդ օրը կշարունակենք նստացույցը Ազատության հրապարակում», – ասաց Հարությունյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում