ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. H3N2 սեզոնային վիրուսից հետո աշխարհում սկսել է ակտիվորեն տարածվել B տիպի վիրուսը, որը վտանգավոր է բարդություններով։
Իրավիճակը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
«Հայաստանի բնակիչներին գրիպի վիրուսը սպառնում է այնքանով, որքանով մնացած բոլոր մարդկանց։ Չէ՞ որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով», – ասաց Ասոյանը։
Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե, արդյոք, գրանցվե՞լ են Հայաստանում B տիպի վիրուսով վարակվելու դեպքեր, թե ոչ։
Համարվում է, որ գրիպի B տիպի վիրուսը ախտահարում է քիչ թվով մարդկանց, սակայն այն հղի է վտանգավոր բարդություններով։ Նա ավելի քիչ է վարակիչ, սակայն կարող է հանգեցնել ներքին շնչուղիների լուրջ բարդությունների, ինչպիսիք են բրոնխիտն ու թոքաբորբը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում