ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանից դեպի Բելառուս ուղիղ ավիաչվերթեր չկան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը` մեկնաբանելով Հայաստանից Բելառուս մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին տեղեկատվությունը։
Ավելի վաղ Բելտա գործակալությունը, հղում անելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, տեղեկացրել է, որ Հայաստանից դեպի Եվրոպա մեկնող ինքնաթիռում, որը տարանցիկ վայրէջք է կատարել Բելառուսում, հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։ ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, Բելառուսի սահմանային վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այս փաստն արձանագրվել է մարտի 19–ին Գոմելի օդանավակայանում` Հայաստանից Բուլղարիա մեկնող ինքնաթիռում։
«Հայաստանից դեպի Մինսկ կամ ցանկացած այլ բելառուսական քաղաք ուղիղ չվերթեր չեն իրականացվում», – նշեց ՔԱԳՎ մամուլի քարտուղարը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում