Երեքշաբթի` նոյեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները

15.11.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` նոյեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Երևանում շարունակվում է ուսանողների դասադուլը տարկետման վերացման օրինագծի դեմ։ Ուսանողներից հինգը, այդ թվում նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը անժամկետ հացադուլ են հայտարարել ԵՊՀ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։ Միաժամանակ, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները միացել են բոյկոտին և համերգ տվել հենց կոնսերվատորիայի շենքի դիմաց։
  • Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դատապարտյալ է փախուստի դիմել։ Ավելի ուշ նա հայտնաբերվել է Արարատի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում։