Երեքշաբթի` մայիսի 10–ի առավել ուշագրավ նորությունները

11.05.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է երեքշաբթի` մայիսի 10–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` մայիսի 10–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է երեքշաբթի` մայիսի 10–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • «Պանամական օֆշորների» թարմացված ցուցակում, որը հրապարակվել է offshoreleaks.icij.org կայքում, հայտնվել է Հայաստանի հետ կապված 37 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ «Պանամական օֆշորների» հետ առնչություն ունեցող պաշտոնյաները կպատժվեն, եթե «փողերի լվացման» փաստն ապացուցվի։

  • Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

  • Երեքշաբթի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վթարի հետևանքով 2 մարդ մահացել է, 3–ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

  • Ucom–ը հերքել է Orange Armenia–ի վաճառքի մասին շրջանառվող խոսակցությունները։

  • Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար։

  • Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում ստեղծել միջուկային զենք, երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, պատասխանելով Բագրատյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, նշել է, որ ձեռնպահ կմնա պատասխանից` հայտարարելով, որ տվյալները պետք է ստուգվեն։–0–