Ողբերգական դեպք Երևանում. կան զոհեր և վիրավորներ

10.05.2016, 11:11
Երեքշաբթի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ողբերգական դեպք Երևանում. կան զոհեր և վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 մարդ մահացել է, 3–ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքեայից դուրս են բերել փրկարարները` քաղաքացիների օգնությամբ` օգտագործելով հատուկ տենիկա:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվելով «Wolkswagen»-ին, այնուհետև հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով էլ կոտրվել են նաև «Mercedes»-ի անվահեծանները:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչները «Mercedes»-ի բեռնախցիկում հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենայի համարանիշեր: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: -0-