ԵՄ-ում կստուգեն հայկական ատոմային ռումբի մասին խոսակցությունները

10.05.2016, 18:09
Եվրոպական հանձնաժողովում դեռևս չեն մեկնաբանում ատոմային զենքի մասին ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունը:
ԵՄ-ում կստուգեն հայկական ատոմային ռումբի մասին խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական հանձնաժողովում դեռևս չեն մեկնաբանում ատոմային զենքի մասին ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ապրիլի սկզբին ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկել է ատոմային զենք ստեղծել` Հայաստանը և Ղարաբաղը Ադրբեջանից պաշտպանելու համար։

«Ես պետք է դա ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը տեղեկատվություն չտարածելու և ատոմային ռումբի վերաբերյալ: Դուք գիտեք մեր մոտեցումը, այն պարզ է: Բայց ես դա կստուգեմ», - երեքշաբթի Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը` պատասխանելով Բագրատյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-