Ձմեռը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 12–15 աստիճանով

21.11.2017, 13:17
Երևանում գիշերները սպասվում է բացասական ջերմաստիճան։
Ձմեռը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 12–15 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Երևանում գիշերները սպասվում է բացասական ջերմաստիճան։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Նոյեմբերի 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Загружается новость ... "Лево"

Քամին կլինիարևմտյան՝ 3-8 մ/վ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 22–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է դրական ջերմաստիճան` +5...+7, ցերեկը` +7...+9, իսկ արդեն նոյեմբերի 23–ի գիշերը կանխատեսվում է -1...+1, ցերեկը` +3...+5։ Երևանում առաջիկա օրերին ամենացածր ջերմաստիճանը սպասվում է նոյեմբերի 26–ի գիշերը` -3...-5։–0–