412.9
5.07
388.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայուհին առաջին անգամ ներառվել է Digital Media Experts in 2021–ի լավագույն տասնյակում

14:25
26 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի հատուկ նախագծերի դեպարտամենտի ղեկավար Աշխեն Սամվելյանը ներառվել է Digital Media Experts in 2021–ի (2021թ.–ի թվային մեդափորձագետներ) լավագույն տասնյակում, որը կազմվել է International Media Centre–ի կողմից, հաղորդում է ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալը։

«Աշխեն Սամվելյանը Հայ–ռուսական համալսարանի շրջանավարտ է և աշխատում է Հայաստանի առաջատար մեդիահոլդինգներից մեկում` «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունում։ «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունը, որը կապված է մեդիահոլդինգի հետ, երկրում առաջիններից մեկը սկսեց ներդնել մեդիաձևաչափեր native գովազդի համար` կատարելով մեծ ցատկ երկրի մարքեթինգի ոլորտում։ Վերջին չորս տարում Աշխենը Հատուկ նախագծերի դեպարտամենտի ղեկավարն է։ Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ Digital Media–ի ոլորտում։ Նա նաև դասավանդում է Հայ–ռուսական համալսարանում», – նշվում է կենտրոնի կայքում հրապարակված վարկանիշում։

Վարկանիշում ներառված են մեդիափորձագետներ ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Էստոնիայից։

Թվային մեդիայի հետազոտությունների կենտրոնն իրականացնում է ուսումնասիրություններ հաղորդակցությունների, ԶԼՄ–ների և իրավունքի ոլորտներում` բարգավաճող թվային հասարակության համար։ Կենտրոնն օգնում է լուծել թվային վերափոխման տեղական, ազգային և գլոբալ խնդիրներ և ապահովում է հավակնոտ հետազոտական մշակույթ։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.–ի մայիսի 1–ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված են նաև teleсom.arka.am հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող պորտալն ու armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։ «ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվությունը կանոնավոր կերպով ստանում և օգտագործում են պետական և առևտրային կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, ԶԼՄ–ներ։ 2000թ.–ի արդյունքում «ԱՌԿԱ»–ն Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը գործում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ.–ից և մեդիաշուկայի առաջատարներից է։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօրվա դրությամբ ունի 150 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։ 2019թ.–ին գործակալությունը գործարկել է www.foodandwine.am պորտալը, որը լուսաբանում է տարբեր երկրների խոհարարական ու գաստրոնոմիկ ավանդույթները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով