Չորեքշաբթի` դեկտեմբերի 28–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
29 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշբաթի` դեկտեմբերի 28–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
The Guardian-ը հակասական է համարում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակում։ Միաժամանակ, Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, խփած ամենաէմոցիոնալ գոլի մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ նա դեռ բազմաթիվ գնդակներ կխփի մանչեսթերցիների կազմում:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գործարկվել է նոր վերանորոգված շարժակազմ` երկու վագոններով:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հայաստանում հափշտակվել է ԵՊՀ-ի վճարովի համակարգի ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից առանձնապես խոշոր չափի գումար։ Պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 99 մլն դրամի վնաս։–0–
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում