Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է վերանորոգված շարժակազմ

28.12.2016, 18:07
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գործարկվել է նոր վերանորոգված շարժակազմ` երկու վագոններով:
Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է վերանորոգված շարժակազմ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գործարկվել է նոր վերանորոգված շարժակազմ` երկու վագոններով:

«Վագոնները ամբողջությամբ վերանորոգվել են Հայաստանում` վրացի մասնագետների մասնակցությամբ: Վագոններն ունեն լիովին նոր դիզայն, հներից մնացել է միայն կմախքը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Մետրոպոլիտենի ադմինիստրացիոն գործերի կառավարիչ Վոլոդյա Իսկանդարյանը:

Նա ավելացրեց, որ այժմ մետրոպոլիտենում վերանորոգվում է ևս մեկ շարժակազմ` երկու վագոններով:

Ինչպես նշեց Իսկանդարյանը, վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով: Գումարի հստակ չափը չի նշվում:

«Նոր վագոնները կանաչ գույնի են...Վագոններից մեկը զարդարված է Հին Երևանի պատկերներով», - ասաց Իսկանդարյանը:

 - рис.1

Վերակառուցված շարժակազմի գործարկման հանդիսավոր արարողությանը սպասվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնվել է 1981 թ.-ին: Ներկայում Երևանում գործում է 10 կայարան: Բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կմ: -0-