Արմավիրում հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում երիտասարդ է կախվել
28.12.2016,
15:30
Արմավիր քաղաքի հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում երիտասարդի դի է հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արմավիր քաղաքի հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում երիտասարդի դի է հայտնաբերվել, հաղորդում է Tert.am-ը` հղում անելով Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանին:
«Դեկտեմբերի 27-ին` ժամը 15:30-ին, «Արմավիր» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել երիտասարդ տղայի դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը 1994-ին ծնված Հ. Ղ.-ն է: Նա նույն օրը, ժամը 15:00-ի սահմանում հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճի պտտաձողից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել»,- ասել է Ջանոյանը պարբերականին:
Ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Պարբերականի տեղեկություններով, երիտասարդի մոտ հայտնաբերվել է գրություն, որում նա խնդրել է ոչ ոքի չմեղադրել կատարվածի համար։ -0-