438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյան. ամենաշատը տոնել եմ Թուրքիայի երիտասարդական հավաքականի դարպասը խփած գոլս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

19:37
28 Դեկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, խփած ամենաէմոցիոնալ գոլի մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ նա դեռ բազմաթիվ գնդակներ կխփի մանչեսթերցիների կազմում:

««Մանչեսթեր Յունայթեդին» սկսել եմ հետևել Էրիկ Կանտոնայի ժամանակ և սիրում էի հետևել, թե ինչպես է նա խաղում: Աչքս պահում էի նաև Անդրեյ Կանչելսկիսի վրա, քանի որ նա ռուս ֆուտբոլիստ էր, դա բավականին հետաքրքիր էր: Սակայն ամենամեծ կուռքս էր Ալեքս Ֆերգյուսոնը։ Ֆուտբոլիստ դառնալուս ժամանակ կուռքս էր Զինեդին Զիդանը: Պատճառը ոչ միայն այն էր, թե ինչ էր ֆրանսիացին անում դաշտում, այլ ինչպիսի առաջատար էր: Նա միշտ խոսում էր թիմակիցների հետ և օգնում նրանց», – նշել է Մխիթարյանը, հաղորդում է armsport–ը։

Նա ավելացրել է, որ նախապաշարմունք չունի:

«Որաշակի բաներ կային, երբ երիտասարդ էի, սակայն մեծանալով, հասկացա, որ լավ ելույթ ունենալու համար անհրաժեշտ ամեն ինչ իմ գլխում է», – նշել է Մխիթարյանն ու հավելել, որ որպես ֆուտբոլիստ ամենաշատը տոնել է Հայաստանի երիտասարդական թիմի կազմում Թուրքիային խփած գոլը:

«Չափազանց կարևոր հանդիպում էր մեզ համար և հաղթական գոլի հեղինակ դարձա վերջին րոպեներին: Դա ամենամեծ էմոցիաներն են, որոնք ունեցել եմ գոլ խփելուց հետո:

Չեմ կարող ասել, թե որն է լավագույն գոլս, քանի որ դրանք շատ են: Հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ գոլեր են ինձ սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան