«Աստղիկ» բժշկական կենտրոնը ներկայացրել է Շամիրանում երեք վիրավորվածների վիճակը

02.08.2017, 15:22
Բժշկական կենտրոնում բուժում ստացող Տոսուն և Խդր Սմոյանների և Ֆայզու Օզմանյան վիճակը կայուն է։
«Աստղիկ» բժշկական կենտրոնը ներկայացրել է Շամիրանում երեք վիրավորվածների վիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Շամիրամ գյուղում տեղի ունեցած միջադեպի ընթացքում վիրավորված և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժում ստացող Տոսուն և Խդր Սմոյանների և Ֆայզու Օզմանյան վիճակը կայուն է։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն հայտնեց բժշկական հաստատության գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։

Загружается новость ... "Право"

Երեքշաբթի որսորդական հրացանով զինված անձը մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահ, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 4 անձ մահացել էր, որոնցից երեքը` տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական հաստատություններ: ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն` հանցագործության մեջ կասկածվողը Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյանն է:

«Սմոյաններից մեկն, ում վիճակը նախօրեին գնահատվում էր միջին ծանրության, մենք արդեն տեղափոխել ենք սովորական հիվանդասենյակ։ Երկու մյուս վիրավորների վիճակն այսօր գնահատվում է միջին ծանրության, նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Երկուսի մոտ վնասված են թոքերը, այժմ արդեն դրանք գործունեությունը գրեթե 100  տոկոսով վերականգնված է»։

Նա ընդգծեց, որ ամեն ինչ արվում է վիրավորների արագ ապաքինման համար։-0-