Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան. Ֆիննախ
03.05.2018,
11:16
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ։
Загружается новость ... "Лево"
«Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են: Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։–0–

