ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկեց գրիպի պատճառով ևս մեկ շաբաթով հետաձգել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները։
Մուրադյանի խնդրանքով ձմեռային արձակուրդներն ավելի վաղ հունվարի 11–ից երկարացվել էին մինչև հունվարի 18–ը։
«Այս միջոցառումները հանգեցրին դրական արդյունքների։ Հիվանդացության դեպքերի թիվը նվազման միտում է գրանցում։ Առաջարկում ենք ևս մեկ շաբաթով հետաձգել պարապմունքները, քանի որ ռիսկի հիմնական խումբը մինչև 18 տարեկան երեխաներն են», – ասաց նախարարը։
Վերջին տվյալներով` Հայաստանում «խոզի գրիպի» հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 11 մարդ։–0–