ԶԼՄ-ներին հայտնի է դարձել` ինչու Սեյրան Օհանյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան

05.05.2017, 10:35
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններից հետո մեկնել է Մոսկվա:
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել` ինչու Սեյրան Օհանյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը` Սեյրան Օհանյանը, խորհրդարանական ընտրություններից հետո մեկնել է Մոսկվա, գրում է «Ժամանակ» թերթը:

Պարբերականը նշում է, որ նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլևս վերա­դառնալ Հայաստան:

«Օհանյանը մտավախություն ունի, որ կարող է արժանանալ Սամվել Բաբայանի (ՆՂՀ պաշտպանության նախկին նախարար, ով ձերբակալվել է անօրինական զենք պահելու և ներմուծելու համար. խմբ.) ճակատագրին», - նշում է պարբերականը:

Թերթի հաղորդմամբ, Աժ ընտրու­թյուններից հետո դաշինքի առաջ­նորդները չեն հանդիպում իրենց կուսակիցների և համախոհների հետ:

«Նրանց մոտ անորոշ վիճակ է` չգիտեն իրենց հետագա քայլերը», - գրում է թերթը: -0-