431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ընտրողների մասնակցությունն ԱԺ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 50,93% . ԿԸՀ (ԼՐԱՑՎԱԾ)

19:13
02 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 317 936 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,93 տոկոսը, հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն  Սմբատյանը:

Ապրիլի 2–ին Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունն անցնում է 100 տոկոսանոց համամասնական համակարգով։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասերը, քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

«Երևանի չորս ընտրատարածքներում քվեարկել է՝ առաջինում՝ ընտրողների 50,8 տոկոսը (101 718), երկրորդում՝ 49,61 տոկոսը (105 440), երրորդում՝ 49,26 տոկոսը (110 506) և չորրորդում՝ 46,61 տոկոսը (97 296)», – ասաց Սմբատյանը լրագրողներին։

ԿԸՀ տվյալներով, Արարատի մարզում քվեարկել է ընտրողների 57,14% (126 567), Արմավիրի մարզում՝ 47,37% (109 902), Արագածոտնի մարզում՝ 57,1% (66 797), Գեղարքունիքի մարզում՝ 56,42% (108 144), Լոռիում՝ 49,22% (117 290), Կոտայքի մարզում՝ 49,58% (118 212), Շիրակի մարզում՝ 46,47% (107 872), Վայոց Ձորում և Սյունիքում՝ 54,86% (89 119) և Տավուշի մարզում՝ 53,69% (59 073).

2017 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ Ընտրողների ռեգիստրում, ՀՀ ոստիկանության տվյալներով, ներառված է 2 587 706 մարդ։

Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
10:22
30 Նոյեմբերի 2023
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
20:30
29 Նոյեմբերի 2023
ՍԱՏՄ-ը մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
Ստեղծված իրավիճակում  լրատվամիջոցները քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին
19:37
29 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում
15:53
29 Նոյեմբերի 2023
Հայկական դասագրքերի QR կոդեր տանում էին դեպի թուրքական դրոշով կայք․ մեդիափորձագետը պարզաբանել է պատճառը (ՖՈՏՈ)
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրել է, թե ինչու են մի շարք դասագրքերի QR կոդեր տանում դեպի կայք, որտեղ թուրքական դրոշ է պատկերված․ ՖՈՏՈ
14:40
29 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե վաղը սահմանի որ հատվածում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայտնի է, թե վաղը սահմանի որ հատվածում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
14:08
29 Նոյեմբերի 2023
ՀՀ–ում խմելու ջրի սակագները վերանայվեցին
ՀԾԿՀ–ն վերանայեց ջրի սակագները