Երևանում և մարզերում անձրևներ են սպասվում

27.10.2017, 10:53
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27–28–ին կնվազի 3–4 աստիճանով։
Երևանում և մարզերում անձրևներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Մարզերի մեծ մասում և Երևանում հոկտեմբերի 28–ին օրվա երկրորդ կեսին և 29–ի գիշերը սպասվում է ամպրոպ ու անձրև, տեղեկացնում է Հայպետհիդրոմետը։

Ընդ որում, հոկտեմբերի 27–ին, 29–ի ցերեկը և ամսի 30–31–ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավ–արևմտյան 3–8 մ/վ, քամու ուժգնություննը ամպրոպի ժամանակ կարող է հասնել 15–20 մ/վ–ի։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27–28–ին կնվազի 3–4 աստիճանով։

Երևանում օդի ջերմաստիճանը ուրբաթ կտաքանա մինչև 22–24 աստիճան, իսկ առաջիկա չորս օրերի ընթացքում մայրաքաղաքում կլինի 20–22 աստիճան տաքություն։ –0–