Երևանի փողոցներից մեկում խախտվել է արագաչափի լուսարձակի աշխատանքային ռեժիմը
14.04.2017,
21:00
Երևանի փողոցներից մեկում խախտվել է արագաչափի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի փողոցներից մեկում խախտվել է արագաչափի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 14-ին ժամը 16.55-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում խախտվել է Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հայտնում ենք, որ լուսանկարահանումներ տեղի չեն ունեցել և նշված ժամանակահատվածում երթևեկության արագության գերազանցման փաստեր չեն արձանագրվել», – նշվում է ՃՈ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–