Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենը յուրացրել է մոտ 3.700.000 դրամ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

06.11.2018, 19:33
Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենը յուրացել է մոտ 3.700.000 դրամ, քրեական գործ է հարուցվել։
Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենը յուրացրել է մոտ 3.700.000 դրամ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձանպես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ իր մտերիմներն են, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 3.700.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է»,– նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նաախաքննությունը շարունակվում է:–0–