Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

05.05.2017, 20:03
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. մայիսի 7-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
 
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկարգավորվի առանց լուսացույցների լրացուցիչ սեկցիաների՝ լուսացույցների հիմնական կանաչ ազդանշաններով` լրացուցիչ սեկցիաները կապամոնտաժվեն:

 - рис.1
 
«Միաժամանակ՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կթույլատրվի նաև համապատասխանաբար Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորիչի փողոցի երթևեկելի 2-րդ գոտիներից ևս», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–