415.57
4.67
386.18
+19
Եղանակը Երևանում
Հայ

Թրամփի հուզականությունը կարող է օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. քաղաքագետ

12:41
10 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի էմոցիոնալ բնավորությունը կարող է օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հինգշաբթի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Թրամփը երբեք չի խոսել այդ մասին (Ցեղասպանության, խմբագրություն), սակայն նա ի վիճակի է էմոցիոնալ քայլեր անել», – կարծում է քաղաքագետը։

Գրիգորյանը կարծում է, Թրամփն անկանխատեսելի մարդ է, և դա կարող է դրական ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա։

Ապրիլի 24–ին ավանդաբար ԱՄՆ նախագահները դիմում են հայ ժողովրդին կարեկցանքի և աջակցության խսքերով։ Սակայն նրանց խոսքում «ցեղասպանություն» (genocide) եզրույթը փոխարինվում է այլ ձևակերպումներով` «կոտորած», «ջարդ», «մեծ ողբերգություն»։

Բարաք Օբաման մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը խոստացել էր պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Նախագահության օրոք նա իր խոսքում մի քանի անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը, որը հայերենից թարգմանաբար նշանակում է «ցեղասպանություն»։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ