ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի ՀՀ նախագահը։
«Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում