Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել: Այդ մասին հայտնում է www.datalex.am դատական ակտերի էլեկտրոնային հարթակում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, սույն թվականի մայիսին բավարարել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի:
Դատական տեղեկատվական համակարգիգ հայտնում են, որ դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 2017 թ.-ի հուլիսի 7-ին կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայամանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն (Սուրիկ Խաչատրյանը) պարտավորվել է մինչև 2020 թ.-ի հուլիսի 7-ը վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:
Սակայն Խաչատրյանը այդպես էլ չի կատարել վարկի ամեն ամսվա սպասարկման իր պարտավորությունները, և արդեն մեկ տարի անց բանկը հայտնել է պարտքի ամբողջ գումարի բռնագանձման հնարավորության և երկու ամսվա ընտացքում հաշվի սպասարկման պարտավորության անհրաժեշտության մասին:
Նշված գումարի չվճարման պատճառով բանկը դիմել է դատարան` պահանջելով բռնագանձել պարտքը, որը 2018 .-ի դեկտեմբերի 7-ի տվյալներով կազմել է 1 մլն 12,26 հազար դոլար:-0-