Սեյրան Օհանյանը խոստովանել է, որ 2005 թ.–ին միջադեպ է ունեցել «Սասնա Ծռերի» Պավլիկ Մանուկյանի հետ

17.02.2017, 18:46
Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ 2005 թ.–ին Սեյրան Օհանյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը, ծեծել է իրեն սեփական աշխատասենյակում և թքել է իր բաժակի մեջ։
Սեյրան Օհանյանը խոստովանել է, որ 2005 թ.–ին միջադեպ է ունեցել «Սասնա Ծռերի» Պավլիկ Մանուկյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ լրագրողներին խոստովանեց, որ 2005 թ.–ին միջադեպ է ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հետ, ով այժմ կալանավորված է։

Ղարաբաղյան պատերազմի վետերան Պավլիկ Մանուկյանը, ով հիմա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» Երևանում ՊՊԾ գնդի զավթման մեղադրանքով, հայտարարել է, որ 2005 թ.–ին Սեյրան Օհանյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը, ծեծել է իրեն սեփական աշխատասենյակում և թքել է իր բաժակի մեջ։

«Իսկապես» իմ աշխատասենյակում միջադեպ եղել է։ Ես անհարմար եմ զգում մեկնաբանել թքելու հետ կապված դրվագը, նման բան չի եղել։ Միջանձնային հարաբերություններում եղել են որոշակի սխալներ, ինչից հետո հարաբերությունները կարգավորվել են», – նշեց Օհանյանը։

Նա տեղեկացրեց, որ զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` նա լավ հարաբերություններ է ունեցել Մանուկյանի և նրա ընկերների հետ, փորձել է աջակցել բոլոր հարցերում։

«Մարդիկ միշտ սխալվում են։ Կարևոր է այն, որ նրանք կատարելագործվում են տարիների ընթացքում և փորձում են ուղղել դրանք», – ասաց Օհանյանը։

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները 2016 թ.–ի հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին իշխանության հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 17-31-ը, մինչ խումբը գրավել էր շենքը, ՊՊԾ գրավված գնդի շենքի տարածքում անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն զինված խմբավորման, որոնք պարբերաբար վերածվում էին իրավապահների հետ բախումների, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ էին ստացել: Զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, մի խումբ անձանց մեղանդրանք էր առաջադրվել:

Հուլիսի 31-ին զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Այդ ընթացքում զոհվել է 3 ոստիկան, խմբավորման անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կային վիրավորներ: Քրեական գործը, որի շրջանակում կալանավորվել են տասնյակ մարդիկ, հարուցվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հատկանիշներով: –0–