415.29
4.72
387.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

Սեյրան Օհանյան. միանշանակ մերժելու եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը

21:47
16 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկի մասին։

Օրերս ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, հաղորդում է news.am–ը։

Պատասխանելով այն հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որ կառավարության փոփոխությունն ազդելու է նաև իր վրա, և հոկտեմբերից նա ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից և նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում` Սեյրան Օհանյանն ասել է, որ կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել։

«Գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձևավորելու, և որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձևավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ և չեմ պատրաստվում որևէ միջազգային կառույցում աշխատելու», – հայտարարել է Օհանյանն ու ավելացրել, որ միանշանակ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը` չնշելով պատճառը։

Այն դիտարկմանը՝ շարունակելո՞ւ է լինել 2017-2018-ին կառավարությունում Սեյրան Օհանյանը նշել է, «Հարցրեք նրան, ով ձևավորում է»։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հանրապետության պետական կառավարման ոլորտում սպասվող լայնամասշտաբ փոփոխությունների մասին:

Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ: Նրա խոսքով, հավակնորդը Հայաստանի ներկայացուցիչ է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ