Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին` Սամվել Մայրապետյանին, մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Մայրապետյանը ձերբակալվել էր ՀՔԾ–ի կողմից հոկտեմբերի 7–ին։
«Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38–311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառքի օժանդակություն)», – նշեց Օհանջյանն` ավելացնելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, այս պահին ընթանում է դատական նիստ Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով։
Սամվել Մայրապետյանը «H2» հեռուստաալիքի և «Տոյոտա Երևան» դիստրիբյուտորական կենտրոնի սեփականատերն է։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Մայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։ Նշենք, որ Քոչարյանն անցնում է «Մարտի 1»–ի գործով։–0–