Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին
08.10.2016,
13:11
Փարիզի քաղաքապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պաշտոնական պատվիրակության անդամների հետ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Փարիզի քաղաքապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Ծիծեռնակաբերդ այցի ավարտին Անն Իդալգոն նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:–0–