Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
19.05.2016,
11:37
Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող անհետացած ինքնաթիռում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ չկան
Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
EgyptAir–ից հայտնել են Միջերկրական ծովում A320–ի հավանական կործանման մասին>>
Հինգշաբթի ռադարների էկրաններից անհետացել է EgyptAir ավիաընկերությանը պատկանող А320 ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ–Կահիրե չվերթը։ Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 12 պետությունների քաղաքացիներ։ Եգիպտոսի իշխանությունները հաղորդել են, որ ինքնաթիռը կործանվել է։ Նախնական տվյալներով` օդանավն ընկել է Միջերկրական ծովի տարածքում։–0–