ՊԵԿ-ի նախագահը աշխատանքից ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների. թերթ

10.11.2016, 07:22
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՊԵԿ-ի նախագահը աշխատանքից ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների. թերթ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Թերթի տվյալներով, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանն ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին:

Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր նաև օպերատիվի պետ Ռոբերտ Գալոյանը, որին չի բացառվում, որ խորհրդական նշանակեն:

Բացի այդ, աշխատանքից ազատվել է նաև օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ, ինչպես նաև ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լևոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը:

«Վ. Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին», - գրում է պարբերականը: -0-