«Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրենը պարգևատրվել է ՀՀ խորհրդարանի պատվոգրով

14.12.2015, 12:39
«Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը պարգևատրվել է ՀՀ ազգային ժողովի պատվոգրով։
«Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրենը պարգևատրվել է ՀՀ խորհրդարանի պատվոգրով

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը պարգևատրվել է ՀՀ ազգային ժողովի պատվոգրով։

««Նովոստի–Արմենիա» գործակալության 10–ամյակի կապակցությամբ Գալինա Դավիթյանը պարգևատրվում է ՀՀ ազգային ժողովի պատվոգրով` հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվության տրամադրման, Ազգային ժողովի գործունեության բազմակողմանի և բարեխիղճ լուսաբանման համար», – նշվում է փաստաթղթում։

Պատվոգրի տակ ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Պատվոգիրը հանձնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը գործակալության 10–ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ստեղծվել է 2005 թ.–ի դեկտեմբերի 8–ին։ Իր գործունեության 10 տարվա ընթացքում գործակալությունը կարողացել է ձևավորել իր ոճը, ուրույն տեղ զբաղեցնել մեդիա–տարածքում և ձևավորել ընթերցողների սեփական լսարանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am  և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը,www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-