Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրատեղամասերի 20%-ում․ ԿԸՀ

10.12.2018, 01:39
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջատարն է։
Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրատեղամասերի 20%-ում․ ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջատարն է։

ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է 2010 ընտրատեղամասերի 435-ում նախնական արդյունքները ձայների հաշվարկման հիման վրա:

Ըստ ԿԸՀ-ի կայքում հրապարակված տվյալների, առաջատարն է «Իմ քայլը» դաշինպքը, որը հավաքել է ձայների 69,86%-ը։ Առաջին եռյակում են նաև «Բարգավաճ Հայաստան» (ձայների 9,34%-ը) և «Լուսավոր Հայաստան» (5,94%) կուսակցությունները։

Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 3,79%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,584%, ՀՅ Դաշնակցությունը (8,43%), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,46%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,34%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 1,95%, «Օրինաց երկիր»` 0,87%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,47%:

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-