425.64
4.73
386.24
+12
Եղանակը Երևանում
Հայ

Կանխատեսումներ. ով կմնա Հայաստանի կառավարության կազմում նոր վարչապետի օրոք

12:23
13 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և նրա պաշտոնին Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հայկական մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկը, բնականաբար, կառավարության կազմում սպասվող հրաժարականներն են:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է երկրի կառավարության կազմում սպասվող լայնամասշտաբ փոփոխությունների մասին: Իսկ արդեն սեպտեմբերի 9-ին ընդունել է կառավարության հրաժարականը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հիամն վրա: Նախօրեին ՀՀԿ–ն, գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստում, հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

ՀՐԱՏԱՊ. Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի նոր վարչապետ>>

Հայկական ԶԼՄ-ները տարատեսակ կանխատեսումներ են անում` կապված նրա հետ, թե նախարարներից ով կկարողանա պահպանել իր պաշտոնը:

Ինչպես նշում է «Հրապարակ» թերթը, կառավարությունում սպասողական վիճակ է. բոլորը սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, բացառությամբ ՀՅԴ նախարարների, որոնք կպահպանեն իրենց պաշտոնները: Դրանք են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Պարբերականի տեղեկություններով, ոչ միայն կառավարության կազմն է մոտ 80 տոկոսով նորացվելու, այլև` ՀՀԿ-ն ամբողջությամբ «ռեսթարթ» է արվելու մինչ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները` բացառությամբ ՀՀԿ-ի քսակը ձևավորող անձանց։ Ընդ որում, ինչպես նշում է թերթը, Կարեն Կարապետյանին իրավունք է վերապահվել նախարարների կաբինետը կազմել իր հայեցողությամբ, և հնարավոր է, որ հանրությանը լրիվ անծանոթ մարդիկ ժամանեն դրսից, այսպես կոչված լավ մենեջերներ, որոնց Կարապետյանն անձամբ ճանաչում և վստահում է:

Միաժամանակ, «Չորրորդ իշխանություն» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ հաջորդ կառավարության կազմում իրենց պաշտոնը պահպանելու են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը»։

Իսկ «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով քաղաքական կուլիսների խոսակցություններին, նշում է, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը առաջիկայում չի վերանշանակվի։ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար կարող է նշանակվել սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով, սակայն, առայժմ իր համաձայնությունը չի տալիս դրա համար։ Ընդ որում, երկուսն էլ դեռևս չեն մեկնաբանում տվյալ լուրերը:

Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն էլ, հղում անելով Հայաստանի կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավանաբար, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Միաժամանակ, Պաշտպանության նախարարի թեկնածուների շարքում, շրջանառվում է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի անունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
26 Ապրիլի 2023
Կապանի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ կկատարի
Կապանի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ կկատարի
23:56
25 Ապրիլի 2023
ԱԱԾ-ն հերքում է զինծառայողի գերեվարման մասին լուրերը
ԱԱԾ-ն հերքում է զինծառայողի գերեվարման մասին լուրերը
17:15
25 Ապրիլի 2023
digiPOS թվային տերմինալ Արդշինբանկից. դրամարկղը ձեր հեռախոսում
Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ
15:15
25 Ապրիլի 2023
«Պոլիգրաֆ» ակումբում խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 41 անձ բերման է ենթարկվել
Ի՞նչ են գտել իրավապահները «Պոլիգրաֆ» ակումբում. ՔԿ–ն պարզաբանում է
14:14
25 Ապրիլի 2023
Երևանում 4 երթուղի կսպասարկվի նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)
Երևանում 4 երթուղի կսպասարկվի նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
13:55
25 Ապրիլի 2023
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում գործարկվելու է արհեստական ձյան համակարգ
22:49
24 Ապրիլի 2023
Բայդեն. այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ
Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ Եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքը և վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ, հայտարարել է ԱՄՆ նախագահը
15:32
24 Ապրիլի 2023
Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում՝ մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ. ԳՇ պետ
ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ-ն կանգնած է Տեղի մատույցներում
14:05
24 Ապրիլի 2023
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
10:36
24 Ապրիլի 2023
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
10:20
24 Ապրիլի 2023
36-ամյա տղամարդը գողացել էր 62-ամյա կնոջ ոսկյա զարդերն ու գրավադրել բանկում
36-ամյա տղամարդը գողացել էր 62-ամյա կնոջ ոսկյա զարդերն ու գրավադրել բանկում
10:08
24 Ապրիլի 2023
Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Փաշինյանն ուղերձ է հղել
Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Փաշինյանն ուղերձ է հղել