ԿԸՀ նախագահ. քվեարկությունը նորմալ է ընթանում

02.04.2017, 10:28
Հայաստանում քվեարկությունն ընթանում է նորմալ հունով, կիրակի լրագրողներին հայտարարեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահ. քվեարկությունը նորմալ է ընթանում
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արեմնիա/. Հայաստանում քվեարկությունն ընթանում է նորմալ հունով, կիրակի լրագրողներին հայտարարեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Այսօր ժամը 08։00–ին մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Երեք ժամը մեկ կթարմացվեն քվեարկության մասնակիցների տվյալները, և կեսգիշերից արդյունքները կներկայացվեն աղյուսակային ձևով», – նշեց Մուկուչյանը։

Նրա խոսքով, Հայաստանում քվեարկության կազմակերպման համար ձևավորվել է 2009 ընտրատեղամաս, որոնցից 12–ը քրեակատարողական հիմնարկներում են, որոնք կբացվեն ավելի ուշ` համաձայն Ընտրական օրենսգրքի։ «Մնացած 1997 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00–ին», – հայտարարեց նա։

Մուկուչյանը նշեց, որ տարածքային ընտրական հանձնաժողովներում ներառված է 15 976 քաղաքացի, բացակայողների թիվն աննշան է։ Տարածքային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները հիմնականում ժամանակին են ներկայացել տեղամասեր։

«Ինչպես գիտեք, առաջին անգամ տարածքային կենտրոններում գրանցումն իրականացվելու է տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Ընդհանուր առմամբ, բոլոր ընտրական հանձնաժողովներին տրամադրվել է 4 հազար միավոր տեխնիկա», – ընդգծեց Մուկուչյանը։

Նա նշեց, որ Լոռիի երկու ընտրատեղամասերում գրանցվել է տեխնիկական միջոցների անսարքություն, և մասնագետները փորձում են վերականգնել տեխնիկայի աշխատանքը։

Ոստիկանության տվյալներով, ապրիլի 1–ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 564 195 մարդ։-0-