Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման գործընթացը սկսվել է. արդարադատության փոխնախարար

11.07.2017, 16:29
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու մասին դատական վճիռն ուժի մեջ է մտել:
Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման գործընթացը սկսվել է. արդարադատության փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու մասին դատական վճիռն ուժի մեջ է մտել, գործընթացը սկսվել է, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացրել էին Հարությունյանի ներքին տեղափոխման մասին ՌԴ–ի տարածքում։

«ՀՀ արդարադատության նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հարությունյանը որքան հնարավոր է շուտ տեղափոխվի Հայաստան և պատիժը կրի այստեղ»,– նշեց Քրմոյանը։

Նա նաև ավելացրեց, որ քանի որ հարցը գտնվում է ՌԴ–ի իրավասության շրջանակում, ավելի կոնկրետ ժամկետների մասին խոսելն անհնար է։

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարի վարորդ է։ Նա դարձել էր ավտովթարի մեղավոր 2013 թ.–ի հուլիսին Նոր Մոսկվայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման։–0–