ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 2017 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում պարենային ապրանքների գներն աճել են 2,8 տոկոսով, հինգշաբթի հայտնեց ԱՎԾ-ի նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«Պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքները և ծխախոտը) աճել են 2,8 տոկոսով, ընդ որում ոչ պարենային ապրանքները նվազել են 3,5 տոկոսով», - ասաց Մարտիրոսյանը:
Ընդ որում, սպառողական գները 2017 թ.-ի հունվար-մարտին, նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ, նվազել են 0,3 տոկոսով:
«2017 թ.-ի մարտին, նախորդ տարվա մարտի ցուցանիշի համեմատ, սպառողական գները նվազել են 0,1 տոկոսով: Միաժամանակ, պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքները և ծխախոտը) աճել են 3,3 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 3,5 և 2,6 տոկոսով», - ասաց Մարտիրոսյանը:
Վիճակագրական տվյալներով, Հայաստանը 2016 թվականն ավարտել է 1,4 տոկոս գնանկումով: Պետբյուջեի համաձայն, 2017 թ.-ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմանում, իսկ ՀՆԱ աճը` 3,2 տոկոսի սահմանում: -0-