Հայաստանում նախընտրական իրավիճակը սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճի պատճառ է դարձել
09.03.2017,
11:29
Վերջին օրերին սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճ է սկսվել:
![Հայաստանում նախընտրական իրավիճակը սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճի պատճառ է դարձել Հայաստանում նախընտրական իրավիճակը սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճի պատճառ է դարձել](/upload/iblock/589/ejvlgx0tss6vhy0taa261cqtj9ejj2rz.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին օրերին սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճ է սկսվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Պարբերականը հաղորդում է, որ, մասնագետների գնահատմամբ, այս ամենը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Հիմնականում թանկացել են լայն սպառման այն ապրանքները, որոնց ներկրողները, զարմանալի զուգադիպությամբ, այս ընտրություններում առաջադրվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Մասնավորապես, խոսքը գնում է բանանի, շաքարավազի, բենզինի, շոկոլադի և այլ սննդամթերքի ներկրման մասին:
«Չի բացառվում, որ գնաճը շարունակական բնույթ ունենա` կախված ընտրակաշառքի չափերից ու ծավալներից», - գրում է թերթը: -0-