Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
24.03.2017,
19:01
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: -0-
