Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ցիկլոնի մասին:
«Դեկտեմբերի 12-13-ին գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ողջ տարածքում այդ օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային բնակավայրերում ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում անձրև։ Առանձին վայրերում նաև սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ», - գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում:
Հայհիդրոմետծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ի ցերեկը, ինչպես նաև 14-15-ից սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 5-7 աստիճանով:-0-