Հայաստանի կառավարությունը կքննարկի երկրի մարզերում կարկտահարության վնասի հետ կապված հարցերը

11.07.2016, 13:27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երկուշաբթի այցելել է Արմավիրի մարզ` կիրակի տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Հայաստանի կառավարությունը կքննարկի երկրի մարզերում կարկտահարության վնասի հետ կապված հարցերը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երկուշաբթի այցելել է Արմավիրի մարզ` կիրակի տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հաղորդում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը:

Նախարարը, որին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մասնավորապես, այցելել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքները:

Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո, հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Հայաստանը հայտնվել է անբարենպաստ եղանակային պայմաններում>>

Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ:

Նախօրեին Երևանը և հանրապետության մի քանի մարզեր հայտնվել են անբարենպաստ եղանակային պայմաններում: Ուժեղ քամու հետևանքով, որը ուղեկցվում էր հորդառատ անձրևով և կարկուտով, պոկվել են տանիքները և ծառեր: Վնասի չափերը ճշտվում են: -0-