ՀՀԿ–ն մեծ առավելությամբ առաջ է անցնում Ավագանու ընտրություններում. ԿԸՀ
15.05.2017,
00:37
ԿԸՀ–ն ներկայացրել է Ավագանու ընտրությունների առաջին արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԿԸՀ–ն ներկայացրել է Ավագանու ընտրությունների առաջին արդյունքները։
474 ընտրատեղամասերից 115–ի քվեաթերթիկների հաշվարկից հետո ՀՀԿ–ն հավաքում է 53 718 ձայն կամ 71,09%։
Երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը (16 074 ձայն կամ 21,27%), երրորդը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է, որին օգտին քվեարկել է 5 768 մարդ կամ 7,63%։
Մայիսի 14–ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Քվեարկությունը տևեց մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:
Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։
«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։
Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։
Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–